ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզից. news.am
![Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզից. news.am Կարմիր գինու մեջ առկա նյութը պաշտպանում է ձվարանների պոլիկիստոզից. news.am](up/article/big/file_43231_7332718.jpg)
Կարմիր գինու մեջ առկա նյութը կարող է պաշտպանել ձվարանների պոլիկիստոզից, որն աշխարհում կանանց անպտղության պատճառներից է: Այս մասին հայտնել են University of California-ի գիտնականները:
30 կանանց մասնակցությամբ նրանց վերջին հետազոտությամբ պարզվել է, որ կարմիր գինու եւ ընկուզեղենի մեջ պարունակվող ռեսվերատրոլը կարող է օգնել ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց հորմոնալ անհավասարակշռության դեմ պայքարին: Գիտնականների խոսքով՝ այդ նյութը ո՛չ միայն հակաբորոքային է, այլեւ էականորեն նվազեցնում է ձվարանների պոլիկիստոզով տառապող կանանց մոտ տեստոստերոնի եւ դեգիդրոէպիանդրոստերոն սուլֆատի (որը փոխարկվում է տեստոստերոնի) մակարդակը :
Ձվարանների պոլիկիստոզով 30 կանայք University of Poznan-ում (Լեհաստան) 3 ամսվա ընթացքում կամ ռեսվերատրոլ պարունակող սննդային հավելուկ են ստացել, կամ` պլացեբո: Երեք ամիս հետո պատրաստուկն ընդունած կանանց մոտ տեստոստերոնի եւ դեգիդրոէպիանդրոստերոնի մակարդակը նվազել է, համապատասխանաբար՝ 23.1 եւ 22.2 տոկոսով, իսկ պլացեբո ընդունած կանանց մոտ այդ հորմոնների մակարդակն աճել է համապատասխանաբար՝ 2.9 եւ 10.5 տոկոսով: Ավելին՝ ռեսվերատրոլ ընդունող կանանց մոտ 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը նվազել է, քանի որ նրանց օրգանիզմն ինսուլինի նկատմամբ ավելի ընկալունակ է դարձել:
Գիտնականների կարծիքով՝ այսպիսով, ռեսվերատրոլը կարող է օգնել հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը եւ մեծացնել կանանց հղիանալու հնարավորությունները:
Ձվարանների պոլիկիստոզի պատճառներն ներկայում մինչեւ վերջ հետազոտված չեն, սակայն բացառված չէ, որ այդ հիվանդության առաջացման հարցում դերակատարում ունեն նաեւ ժառանգական հակվածությունը եւ հորմոնալ անհավասարակշռությունը (տեստոստերոնի եւ անդրոգենների բարձր մակարդակը): Հայտնի է, որ ձվարանների պոլիկիստոզով տառապում է աշխարհում յուրաքանչյուր տասներորդ կինը: Ավելին՝ սա առավել հաճախ հանդիպող հիվանդություն է պտղաբեր տարիքի կանանց շրջանում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար. armeniamedicalcenter.am Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար. armeniamedicalcenter.am](up/article/small/file_53999_7350872.jpg)
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
![](images/calendar.png)
![Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_51241_6027841.jpg)
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
![](images/calendar.png)
![Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_51225_5518368.jpg)
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
![](images/calendar.png)
![Անկողնային պարագաների երկարատև կիրառման վտանգը. ankakh.com Անկողնային պարագաների երկարատև կիրառման վտանգը. ankakh.com](up/article/small/file_48153_8210906.jpg)
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNJIQLn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384